Մարտակերտում իրականացվում են ինժեներահետախուզական աշխատանքներ

Արցախի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ ծառայության սակրավորական ջոկատները ռազմամթերք ու այլ պայթուցիկ առարկաներ հայտնաբերելու նպատակով, այս պահին Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ, Մաղավուզ, Մեծ շեն, Վարնկաթաղ համայնքներում և «Պուշկեն յալ» կոչվող տեղամասում իրականացնում են ինժեներահետախուզական աշխատանքներ։

«Հայտնաբերված զինամթերքը կոչնչացվի տեղում։  Տեղեկատու հեռախոս` 911»,– ասվում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ տարածած հաղորդագրությունում։