ՀԵՐԻՔ Է ԲՈՂՈՔԵՔ…

Դուք կարող եք անդադար բողոքել ընդդիմությունից, հանրահավաքներից, հարթակում կանգնած մարդկանցից։

Բայց ձեր բողոքելուց նիկոլը չի հեռանա, ձեր բողոքելուց Հայաստանը չի ամրանա, ձեր բողոքելուց Արցախը չի վերադառնա, ձեր բողոքելուց թուրքը չի վախենա և ի վերջո` ձեր բողոքելուց երկիրը երկիր չի դառնա։

Դրա համար` ՀԵՐԻՔ Է ԲՈՂՈՔԵՔ…

Կարո՞ղ եք անել ավելի լավ` արեք։ Չեք կարող` ուրեմն միացեք բողոքի ալիքին և մասնակցեք բոլոր հանրահավաքներին։ Դուրս եկեք ի վերջո ձեր «Ֆեյսբուքից» և մտեք իրականություն։ «Ֆեյսբուքում» ձեր գլխին բայրաքթարը ռումբ չի իջեցնի, «Ֆեյսբուքում» դուք պատերազմ չեք պարտվի, ֆեյսբուքում դուք նույնիսկ լավ կապրեք։

Բայց կյանքը այնտեղ չէ, այլ իրական հարթության մեջ, այն իրականության մեջ ուր հազարավոր ծնողներ դեռ չեն գտել իրենց երեխաների ոսկոռները, այն իրականության մեջ ուր հարյուրավոր ծնողներ սպասում են իրենց գերևարված երեխաներին, այն իրականության մեջ ուր ձեզ ղեկավարում են դավաճան թուրքերը, այն իրականության մեջ ուր ձեզ տանում են պայմանավորված պարտության, այն իրականության մեջ ուր ձեր աչքերի առջև փոշիացնում են ձեր հայրենիքը։

Հը՞ ցավոտ իրականություն է չէ՞…

Դե որ ցավոտ է, ուրեմը հերիք է բողոքեք ընդդիմությունից և տանը հեռուստացույցի դիմաց նստած ասեք` չէ, սրանք բան չեն անում։ Բան անելու համար մարդ է պետք, շատ մարդ, շատ շատ մարդ։

Իսկ եթե չկա, ուրեմը համակերպվեք թուրքի ստրուկ դառնալուն ու շարունակեք ապրել ձեր ֆեյսբուքյան, գոյություն չունեցող Հայաստանի Հանրապետությունում։

Կոպիտ եմ, բայց և արդար։

Իրականությունն այս նկարն է, իսկ մնացածը դուք որոշեք…

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից