Պարտությունը սպայական կազմի ուսերին բարդելու փորձի մասին (տեսանյութ)

Ես քիչ առաջ դուրս եմ եկել Ազգային անվտանգության շենքից, որտեղ հրավիրվել էի վկայի կարգավիճակով՝ ցուցմունք տալու համար. այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեսաուղերձի միջոցով հայտնեց «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը:

Դանիելյանի խոսքով՝ քրեական գործը հարուցվել է,  քանի որ իշխանությունները պատվեր են իջեցրել իրավապահ մարմիններին՝ դատախազություն և քննիչներին, որ այս կապիտուլյացիայի մեղավորներին գտնեն և «ինչ-որ մեկի վրա մեղքը բարդեն»:

«Ես իմ տեսաուղերձներից մեկում նշել եմ, որ «Ադեկվադի» տղաները հրետակոծվող Աղդամից չէին փախել, որովհետև խենթ էին, միայն խենթը կարող էր առանց զրահաբաճկոնի, սաղավարտի, զենք-զինամթերքի հրետակոծության տակ սպասել, ու իրավապահ մարմինները, հետևաբար, փորձելու են գտնել այդ մարդկանց, ովքեր մեր տղաներին առանց զենք-զինամթերքի ուղարկել էին հետակոծվող շրջան, և հնարավոր է դա պարզեն, մինչդեռ իրականությունը հակառակն է: Իրականում Ասկերանի 4-րդ պաշտպանական շրջանի անձնակազմին որևէ պրետենզիա չեմ կարող ներկայացնել, որոնք պատերազմի ողջ ընթացում կատարել են իրենց պարտականություները՝ գնդի հրամանատարից սկսած, վաշտի հրամանատար և դա հիմք է, որ Ասկերանում որևէ միլիմետր թշնամին չի կարողացել առաջ գալ»,- նշեց նա: