Օրինագիծ են ներկայացրել, համաձայն որի՝ իրենց էլ չի կարելի կոչել «վիժվածք» ու «ստահակ»

Հասարակությունը չէր կարողանում կողմնորոշվել, թե ով են սրանք՝ տգետ, տականք, թե դավաճան։ Հազիվհաս ձևավորվեց կոնսենսուսը, որ սրանք անասուն են՝ միայն պարգևավճարի բնազդով ապրող ու անկապ բառաչող էակներ։ Միայն անասունին է, որ կարող ես հարցնել՝ «Արա, ո՞ւր է Շուշին», ու նա անխռով կշարունակի իր պարգևավճարը որոճալ, միայն անասունն է, որ «Ո՞ւր է Դադիվանքը» հարցին կպատասխանի անիմաստ բառաչով։

Անասունն է, որ կարող է անմռունչ նայել, թե ինչպես են իր զավակներին տանում սպանդանոց, որ ինքնապաշտպանության բնազդը սահմանափակվում է այդ օրվա լափով, անասունն է, որ զուրկ է արժանապատվությունից ու պատվից, բարոյական որևէ արժեքից ու սահմանափակումից։

Հազիվ էր հասարակությունում ձևավորվել կոնսենսուսը, որ սրանք անասուն են, երբ բունկերներից դուրս սողոսկելով սրանք սկսեցին ձևեր թափել, թե բարոյականության կրող են, թե վիրավորվում են։

Օրինագիծ են ներկայացրել, համաձայն որի՝ իրենց էլ չի կարելի կոչել «վիժվածք» ու «ստահակ»։ Օրինագիծ, համաձայն որի՝ առանց որևէ պատասխանատվության կարելի է հանձնել Հադրութն ու Շուռնուխը, բայց երբ հարցնես՝ «Անասուն, ո՞ւր են մեր 5 հազար զավակները», դու պատասխանատվության կկանչվես։

Սրանք էլ այսպիսի իմքայլող անասուններ են։ 

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից