Կորոնավիրուսի պատվաստանյութի հետքերով` պարտադի՞ր, թե կամավոր կլինի (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը

Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի 2021 թ. փետրվարի 9-ին գումարվող նիստերի օրակարգային հարցերի շարքում ներառվել են «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին կետեր: Նախագծերը երեկ մերժվեցին՝ դեմ ձայների մածամասնությամբ։ Մինչև ԱԺ-ում քննարկվելը՝ փորձագետը մի շարք մտահոգություն էր հայտնել այս նախագծերի վերաբերյալ։ Որո՞նք են այդ մտահոգությունները և ի՞նչ խնդրահարույց կետեր կան դրանցում։ Կվերադարձվի՞ արդյոք նախագիծը օրակարգ։

Արսեն Թորոսյանի թողած ժառանգությունը ոլորտում և նրա հաջորդի վարած քաղաքականությունը որքանո՞վ են նպաստել ոլորտի բարեփոխմանը կամ հակառակը՝ ավելի խոցելի դարձրել այն՝ այդպես էլ անլուծելի թողնելով հասարակության համար առաջնային խնդիրները։

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերից ո՞ր երկրի արտադրանքը ի վերջո կկիրառվի Հայաստանում, պատվաստումը պարտադի՞ր կլինի, և ի՞նչ պայմաններ կարող են դրվել պատվաստումից հրաժարվողների առաջ։

Մանրամասները՝  տեսանյութում