Հայկական երկրորդ հեռուստաալիքը դատի է տվել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին

Հայկական երկրորդ հեռուստաալիքը դատի է տվել Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին: Այս մասին news.am-ը տեղեկացել է Դատական տեղեկատվական համակարգից:

Հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Գրիգոր Առաքելյանին:

Հայցվորը պահանջում է անվավեր ճանաչել ՀՌՀ այն որոշումները, որոնցից մեկով (08.01.2021 թ. ընդունված) Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթում սլոթերի քանակը սահմանվել է 5, նախկին 6-ի փոխարեն: Պահանջում են նաեւ անվավեր ճանաչել՝ «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի հաղթողներ ճանաչելու և լիցենզիա տրամադրելու մասին» որոշումը (15.01.2021 թ. ընդունված):

Նշենք, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի հունվարի 15-ի որոշմամբ` Հայկական երկրորդ հեռուստաալիքը զրկվել է վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելու հնարավորությունից։