Թուրքիան ատամ է ցույց տալիս ԱՄՆ-ին՝ քրդերի նկատմամբ սպասվող քաղաքականությանն ընդառաջ․ փորձագետ

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Թուրքիան ատամ է ցույց տալիս ԱՄՆ-ին քրդերի նկատմամբ սպասվող քաղաքականությանն ընդառաջ։ Գաղտնքի չէ, որ ԱՄՆ նոր նախագահը քրդական հարցի նկատամամբ ունի հատուկ , ընդգծված վերաբերմունք, ինչն արդեն նյարդայնացնում է Թուրքիային։

Այսօր Կարսում, թուրք – ադրբեջանական համատեղ զորավարժության փակման խոսքում Թուրքիայի պաշտպանության նախարարը հստակ մեսիջներ է ուղղել ԱՄՆ-ին։ Հուլուսի Աքարը Կարսում հայտարարել է․

«Մեր հակաահաբեկչական պայքարը կշարունակվի մինչև վերջին ահաբեկչի վերացումը: Ըստ այդմ, մեր պայքարը YPG- ի դեմ, որը ոչնչով չի տարբերվում PKK- ից, նույնպես կշարունակվի: Ավելի լավ է, որ մեր դաշնակիցներն ու ընկերները (նկատի ունի ԱՄՆ-ին և ԱՄՆ-ի նախագահին) իմանան այդ մասին»։

Թուրքական մամուլը շտապել է Աքարի հայտարարությունը համարել ԱՄՆ-ին ուղղված մեսիջ, քանի որ հենց ԱՄՆ-ն է հանդիսանում YPG- ի դաշնակից ԻՊ-ի դեմ պայքարում։

Ինքս այնպիսի տպավորություն ստացա Աքարիի ելույթից, որ այդ համատեղ զորավարժությունները կազմակերպված էին քրդերի դեմ․․․

Ինքս կանխատեսել էի այս շրջանում քրդական հարցի սրացում և խորացում, քանի որ ԱՄՆ-ն փորձելու է վերադառնալ տարածաշրջան հենց քրդերի միջոցով։

Սպասենք Թուրքիան – ԱՄՆ հարաբերությունների սրացման․․․»։