ՊԱՏԳԱՄԱՎՈ՞Ր, ԹԵ՞ ԸՆԴԱՄԵՆԸ «ՁԱՅՆ»

Նախկին նվիրյալ ՀՀՇ-ական, այսօր, նույնպես նվիրյալ իմքայլական Հովհաննես Իգիթյանը, խորը և իմաստուն վերլուծություն է արել, արտահերթ ընտրությունների թեմայով։ Սակայն, նրա խոսքերում, բացի հնազանդորեն հաստատելուց բռնապետիկի մտքերը, սպրդել է նաև իսկապես անկեղծ արտահայտություն․ «Այն մարդը, ով ԱԺ-ում ունի 67 ձայն, նա վարչապետ է»։

Իր այս, իսկապես անկեղծ խոսքով, պարոն Իգիթյանը խոստովանում է, որ «Իմ քայլը» իրենից որևէ գաղափարական, քաղաքական ուժ չի ներկայացնում, այլ իրենք ընդամենը մեկ մարդու «ձայներն» են։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից