ԵՄ-ը և ԱՀԿ-ը Հայաստանին կաջակցեն կորոնավիրուսի դեմ պատվաստվելու գործում

Եվրամիությունն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեք տարվա ընթացքում 40 մլն եվրո կծախսեն Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում կորոնավիրուսի համավարակի դեմ պատվաստանյութի հասանելիության ապահովման նպատակով: Այս մասին հայտնում է Reuters-ը:

«Ի սկզբանե ֆինանսական միջոցները կօգտագործվեն ի աջակցություն նախապատրաստական փուլերին, հատկապես կշեշտադրվեն հրատապ կարիքները ռազմավարական ոլորտում, ինչպիսիք են ծրագրավորումը, սարքավորումները, բուժաշխատողների վերապատրաստումն ու տեղեկատվությունը»,- հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ նշելով, որ դրան հաջորդելու է աջակցությունը պատվաստանյութերի արդյունավետ տեղաբաշխմանն ու մոնիթորինգին: