Ցավոք, Հայաստանը փրկելու ժամանակը գնալով ավարտվում է

Իմ համեստ լավատեսական կանխատեսումներով, ՀՀ ներկայիս իշխանությունների մնալու դեպքում մենք կկորցնենք Սյունիքը մոտավորապես 5-7 տարվա ընթացքում։ Կորցնելու սցենարները առաջիկայում մանրամասն կշարադրեմ։

Սակայն դատելով նոր հրապարակված փաստաթղթերից (տե՛ս կից), որից պարզ է դառնում, թե որքան հեշտությամբ է ՀՀ տգետների իշխանությունը հանձնում Սյունիքի սահմանները, ապա իմ կանխատեսումները իսկապես մնում են որպես լավատեսություն, իսկ իրականությունը շատ ավելի սարսափելի է լինելու։

Սա փաստ է։

Ասեմ ավելին. Իրանն ու տարածաշրջանի այլ երկրներ ներկայումս ավելի շահագրգռված են, որ ՀՀ-ն պահի Սյունիքը ի հակադրություն թուրքական նվաճման, քան 2018 թվականին ՀՀ քաղաքացիների ընտրած իշխանությունը։

Ցավոք, այդ իշխանությունը դեռևս իր տեղում է։

Սակայն նույնպես ցավոք, Հայաստանը փրկելու ժամանակը գնալով ավարտվում է։

Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից