Փետրվարի 20-ից ուժի մեջ մտնող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունների մասին

Կարևոր!!!

Փետրվարի 20-ից ուժի մեջ մտնող  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունների համաձայն` քննչական և դատավարական գործողության կանչելու ծանուցագրում պետք է նշված լինեն`

1) հրավիրող մարմնի կամ պաշտոնատար անձի տվյալները․

2) հրավիրվող անձի անունը, ազգանունը, հասցեն և դատավարական կարգավիճակ․

3) ներկայանալու տեղը և ժամանակը (տարին, ամիսը, օրը և ժամը)․

4) կատարման ենթակա քննչական կամ այլ դատավարական գործողությունը․

5) հարուցված քրեական գործի հիմքում դրված փաստը և դրա իրավական գնահատականը․

6) ծանուցումն ստացող անձի պարտականությունն այն հանձնելու հրավիրվող անձի․

7) անհարգելի պատճառով չներկայանալու իրավական հետևանքները․

😎 ծանուցվողի վերաբերելի տվյալները, եթե հրավիրվողը ծանուցվում է այլ անձի կամ հաստատության միջոցով:

  1. Տվյալ դատավարական կարգավիճակով առաջին անգամ հրավիրվող անձին հասցեագրված ծանուցագրին կցվում է հրավիրվողի կարգավիճակից բխող իրավունքների և պարտականությունների ցանկը:
  2. Տուժողին կամ վկային հասցեագրված ծանուցագրում նշվում է, որ քննչական կամ այլ դատավարական գործողությանն առանց փաստաբանի ներկայանալու դեպքում փաստաբան պահանջելու հիմքով այդ գործողությունը ենթակա չէ հետաձգման:

Ամրամ Մակինյանի ֆեյսբուքյան էջից