Հայաստանը պատրաստ է՞ արդյոք, սահմանները բացել թշնամու առջև, որը տարածքային պահանջներ է ներկայացնում․ Անուշավան Դանիելյան

Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Ինչպես գիտեք սահմանների փակվելը պայմանավորված էր Արցախում ստատուս քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, և այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի ուղղությամբ»։

ՀՀ ԱԳ նախարար Ա. ԱՅՎԱԶՅԱՆ։

Ուժի կիրառման միջոցով փոխվել է Արցախի տարածքային ամբողջականությունը ոչ թե ստատուս քվոն։ Թե՞ թաքուն պայմանագիր է ստորագրվել նաև ստատուս քվոյի մասով։

ԱԳ նախարարը պարտավոր է պարզաբանել՝

-Եթե փոխվել է Արցախի ստատուս քվոն, այդ դեպքում որն է Արցախի նոր ստատուս քվոն։

-Հայաստանը համաձայնե՞լ է Արցախի տարածքների օկուպացիայի հետ։ Եթե այո, ապա ում կամ որ ատյանի որոշումով։

– Հայաստանը պատրա՞ստ է արդյոք (նաև տնտեսապես), սահմանները բացել թշնամու առջև, որը տարածքային պահանջներ է ներկայացնում (Սյունիք, Սևան, Երևան…), մեր երկրին»։