Վարանդայի շրջանից հայտնաբերվել է ևս չորս զինծառայողի մարմին

Փետրվարի 10-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարար ջոկատներն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել են ևս 4 զոհված զինծառայողի աճյուն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1371 աճյուն:

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ տեղեկացմամբ, որոնումներն այսօր 3 ջոկատով կիրականացվեն Հադրութի շրջանում: