Սերժ Սարգսյանը «Հայրենիքի փրկության շարժման» Հանրապետության հրապարակում տեղադրված վրան է այցելել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հյուրընկալվել է «Հայրենիքի փրկության շարժման» Հանրապետության հրապարակում տեղադրված վրանում, որտեղ այսօր գտնվում են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները: Նա մոտ մեկ ժամ գտնվել է վրանում, շփվել թե իր կուսակիցների և թե վրանում գտնվում շարքային քաղաքացիների հետ։:

Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» նախաձեռնողները դեռ նախորդ տարվանից վրան են տեղադրել Հանրապետության Հրապարակում և ամեն օր հերթապահություն են իրականացնում: