«Դավաճան». քաղաքացիները՝ իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանին (տեսանյութ)

Մի քանի քաղաքացի այսօր ԱԺ «Իմ քայլը»-ի պատգամավոր Հովիկ Աղազարյանին հարց են հնչեցրել. «Դուք կարծում եք, որ ով Հադրութը հետ է ուզում ինքը ռևանշի՞ստ է, պատասխանեք, հայերը իրավունք ունե՞ն Հադրութն ու Շուշին հետ ուզելու»։ Պատգամավորը երիտասարդներին պատասխանեց՝ «Ոչ միայն, նաև Կարսը» և խուսափելով այլ հարցերից հեռացավ:

Երիտասարդները նրա հետևից բղավեցին՝ «դավաճան»: