ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հայտարարությունը` գերիների վերադարձի հարցով դեսպանության առջև ցույցի կապակցությամբ

Հայաստանում ՌԴ դեսպանատնից հայտնում են, որ այսօր դեսպանատան առջև տեղի է ունեցել հերթական ցույցը՝ հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը լուծելու պահանջով:

«Գիտակցելով ստեղծված իրավիճակի ողջ սրությունն ու զգայունությունը ՝ ցանկանում ենք մեկ անգամ ևս նշել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմագերիների փոխանակման հարցը գտնվում է Ռուսաստանի Դաշնության ղեկավարության ուշադրության կենտրոնում։ Տարվում է հետևողական, քրտնաջան և շատ բարդ աշխատանք, որի տեսանելի արդյունքը, մասնավորապես, երեկ ՝ փետրվարի 9-ին, ևս 5 անձանց վերադարձն է Հայաստան: Այդ կապակցությամբ զարմանում ենք, թե ինչու հենց այն իրադարձություններից հետո, որոնք արտացոլում են Ռուսաստանի ղեկավարության և խաղաղապահ զորախմբի ջանքերի արդյունքը, դեսպանատան առջև նման հանրահավաք է անցկացվում», – նշված է հաղորդագրության մեջ: