Գեներալ Մուրադովը սահմանին պարբերաբար հնչող կրակոցների խնդիրը բարձրացրել է Ալիևի հետ հանդիպման ժամանակ

Հրադադարից հետո Ղարաբաղում և Սյունիքի մարզում ադրբեջանական կողմից պարբերաբար կրակոցների ձայներ են հնչում: Այս մասին այսօր ԱԺ նիստում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նախարարը նշեց.

«Մենք ֆիքսում ենք այդ դեպքերը և տեղեկությունը փոխանցում խաղաղապահ ուժերին, եթե խոսքը Ղարաբաղի մասին է: Ես այսօր հանդիպել եմ Մուրադովի հետ և բարձրացրել այդ հարցը: Նա, իր հերթին, ասել է, որ այդ մասին խոսել է Իլհամ Ալիևի հետ: Հարցը մնում է մեր օրակարգում»: