Նիկոլը թող սեպի գիտակցության մեջ` վահանի ու սրի հակամարտությունում մեկ վահանն է հաղթող դուրս գալիս, մեկ` սուրը…

Սա հասկանալու դեպքում վախերը նրան հանգիստ չեն տա, գիշերն ու քունն էլ կդառնա մղձավանջ

 

Նիկոլն ինչո՞ւ մտափոխ եղավ ու հրաժարվեց արտահերթ ընտրությունների անցկացման գաղափարից, եթե անցյալ տարեվերջին իսկապես ուներ այդ նպատակը: Պատճառները, որոնց այս թեմայով նախորդ հոդվածում  խոստացել էի անդրադառնալ, առնվազն երեքն են:

1.Նիկոլի ու վերոնշյալ մյուսների հաշվարկից դուրս էր թողնված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, քանի որ նա որևէ կուսակցություն չուներ, որևէ կուսակցության առաջնորդ չէր, չուներ ձևավորված քաղաքական թիմ, ավելին` մինչ արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունը, նույնիսկ մինչ հունվարի վերջ հանդես չէր եկել քաղաքական պայքարին ընտրությունների միջոցով մասնակցելու որևէ հայտարարությամբ:

Եթե ընտրապայքարի մեջ Քոչարյանի մտնելը նույնիսկ հաշվի էր առնված, ապա Նիկոլի ու նրա ետևում կանգնածների հաշվարկից, անշուշտ, դուրս էր հասարակության լայն զանգվածների, նույնիսկ գերակշիռ մասի այն սատարումն աջակցությունը, որը Հայաստանում և Արցախում, ինչպես նաև ՀՀ-ի և ԱՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակում ընտրություններին մասնակցելու քաղաքական հայտ ներկայացնելուց հետո իրենց համար անակնկալ կերպով ստացավ Ռոբերտ Քոչարյանը: Իսկ ինչո՞ւ ստացավ…

Չնայած նախկինում թույլ տված լուրջ ու լրջագույն սխալներին, ՀՀ երկրորդ նախագահն անվիճելիորեն ունի հզոր խարիզմա, առաջնորդի համար խիստ անհրաժեշտ հատկանիշներ` ուժեղ կամք, համարձակություն, վճռականություն, «վոյինի» բնավորություն, բայց և սառնասրտություն, ներկայանալի արտաքին և արժանապատիվ կեցվածք, հռետորական ձիրք և առոգանություն, մեծ կենսափորձ, սկզբունքայնություն, հուսալիություն, խոսքին տեր լինելու կարողություն և այլն: Պակաս կարևոր չեն նաև հրաշալի հարաբերությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչը հատկապես ստեղծված իրավիճակում առանձնակի կարևորություն ունի Հայաստանի ու նրա բնակիչներիս համար:

Թե ներքին, թե արտաքին միջավայրում այն աղետալի վիճակը, որում դավաճան Նիկոլի ու նրա հանցակիցների մեղքով հայտնվել են Արցախն ու Հայաստանի Հանրապետությունը, է՛լ ավելի են մեծացրել Քոչարյանի պահանջարկված առաջնորդ լինելը, որին շատերը համարում են ուժեղ ձեռք, միաժամանակ` վստահելի, և միակն առայժմ հայտնի քաղաքական գործիչներից , որը կարող է երկիրը հանել վերոնշյալ իրավիճակից: Այս պարագայում Նիկոլը չուներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի երաշխիք, եթե Մուկուչյանը նույնիսկ Դեյվիդ Կոպերֆիլդի կարողություններն ունենար:

Սոցիոլոգիական հետազոտություններ անցկացնող իշխանական և արտերկրի համապատասխան կազմակերպություններում, նաև ԱԱԾ-ում, որն իրականացնում է սոցիալական ցանցերի մոնիտորինգ, շատ լավ գիտեն և Նիկոլին արդեն զեկուցել են իր գնալով նվազող ու Քոչարյանի սրընթաց աճող վարկանիշի մասին: Փոքրիկ բռնապետն ահուդողի մեջ էր ընկել, է՞, այդ վիճակում իր թիմի հետ կգնա՞ր արտահերթ ընտրությունների… Պարզ է, որ պետք է հրաժարվեին:

2․Արտահերթ ընտրություններից հրաժարվելու երկրորդ պատճառը Նիկոլի վախն է, որ քարոզարշավի ընթացքում, երբ հասարակության լայն զանգվածների հետ շփումներն ուղղակի անխուսափելի են լինելու, իրեն կսպանեն` կգնդակահարեն, մի բան կպայթեցնեն կամ…

Կարող է հարց առաջանալ, թե Նիկոլն այդ վտանգը հաշվի չէ՞ր առել անցյալ տարեվերջին արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորության մասին հայտարարելիս: Ո՛չ, հաշվի չէր առել: Անցած մոտ մեկուկես ամսում էլ ավելի մեծաթիվ մարդիկ են համոզվել նրա դավաճանության հարցում, հասարակության մեջ նրա նկատմամբ ատելությունն ու անհանդուրժողականությունը, վրիժառության բուռն ցանկությունը հասել են այնպիսի աստիճանի, որ այդպիսի բազմամարդ հանդիպումների ընթացքում նրա անվտանգության ապահովումն այլևս չի կարող երաշխավորված լինել:

Այսօր սոցիալական ցանցերը լի են Նիկոլին գնդակահարելու, կախելու, վառելու, քառատելու, շանսատակ անելու անհրաժեշտության մասին գրառումներով, կոչերով, այդպիսի ցանկության բուռն արտահայտումներով: Նիկոլին զենքի միջոցով վերացնելու մասին միայն «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, Մարտական խաչի ասպետ, ազատամարտիկ Բադասյանը չի հայտարարել, և եթե ԱԱԾ-ն ոստիկանության հետ միասին փորձի բոլորին ձերբակալել, բերման ենթարկել, հավանաբար չի կարողանալու ուժերի անբավարարության ու ձերբակալվածներին, կալանավորվածներին պահելու վայրերում այդքան մեծաթիվ տեղերի բացակայության պատճառով:

3․Արտահերթ ընտրություններից հրաժարվելու երրորդ պատճառը Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած բողոքի միջոցառումներում դրա մասնակիցների նվազած քանակն է, սակավամարդությունը, այդ միջոցառումների թափի թուլացումը, ինչը կարող է այն սխալ տպավորությունն առաջացնել, թե նվազել է Նիկոլի, «Ազգային ժողով» կոչվածի, Փաշինյանի վարչախմբի հանդեպ հասարակական դժգոհության, զայրույթի ու ցասման ալիքը:

Այս ամենով հանդերձ, նիկոլը շատ լուրջ կամ նույնիսկ ճակատագրական սխալ է թույլ տալիս` բացառելով իրեն քաղաքական ճանապարհով արագորեն, մինչև մայիս-հունիս հեռացնելու հնարավորությունը: Նա ամբողջ հույսը դրել է իր թիկնազորի, իր անվտանգությունն ապահովող անձանց քանակի ավելացման, նրանց «չտեսնված» զենքերի, ստեղծվող 700 հոգանոց պարեկային ծառայության, դատավորներին, դատարաններն իրեն ենթարկեցնելու, ԱԱԾ-ի, համապատասխան ծառայությունների կողմից հեռախոսային ու համացանցային խոսակցությունների զանգվածային գաղտնալսման, գրագրությունների վերահսկման, գերմեծաթիվ գործակալական ցանցի օգտագործման վրա: Դավաճանն, անշուշտ, նշված միջոցներով կարող է իր իշխանությունը պահել, դեռ մի որոշ ժամանակ էլ ձգել, բայց, կարծում եմ, ոչ երկար…

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող դավաճանը թող պատմությունից հիշի, թե ինչպես են վարվել դավաճանների հետ, և սեպի գիտակցության մեջ, որ վահանի ու սրի հակամարտությունը հազարամյակների պատմություն ունի, և այդ հակամարտությունում մեկ վահանն է հաղթող դուրս գալիս, մեկ` սուրը…

 

Արթուր Հովհաննիսյան