ՀՀ փոխվարչապետը ներկայացրել է մարդահամար անցկացնելու ժամկետները

ՀՀ կառավարությունը մտադիր է 2021 կամ 2022 թվականին մարդահամար անցկացնել: Այս մասին ԱԺ նիստում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նրա խոսքով՝ այդ հարցով նախապատրաստական աշխատանքները սկսվել էին 2019-ին, սակայն հնարավոր չեղավ իրականացնել կորոնավիրուսի պատճառով:

«2021 թվականին, եթե խնդիրները լուծված լինեն, կարծում եմ, որ կկարողանանք մարդահամար անցկացնել, եթե չհասցնենք, ապա դա տեղի կունենա 2022 թվականին»,-ասաց Ավինյանը: