Ինչու է Իրանի ԱԳ նախարարը նախատել հայկական կողմին. Բացառիկ մանրամասներ՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից

Վերջերս հանդիպում ունեցա իրանցի բարձրաստիճան դիվանագետի հետ, ով ասաց, որ Իրանի ԱԳ նախարարը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ «ոչ մամուլի համար» հատվածում հասկացնել է տվել, որ Հայաստանի իշխանություններն իրենց վատ քաղաքականության արդյունքում հանգեցրեցին տարածաշրջանում գոյություն ունեցող  աշխարհաքաղաքական համակարգի փլուզմանը, գոյություն ունեցող դասավորությունների փոփոխություններին՝ ֆորա տալով Ադրբեջանին ու նրա դաշնակիցներին բոլոր ուղղություններով: Այս մասին տելեգրամյան իր էջում գրում է Միքայել Մինասյանը:

«Ամենապարադոքսալն այն է, որ Իրանը դադարել է ցամաքային սահման ունենալ Հայաստանի հետ՝ այդ բառի դասական իմաստով: Այսուհետ Իրանից Հայաստան ու հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը՝ Սյունիքում, վերահսկում են ոչ հայկական զինվորները, այլ ռուս ու ադրբեջանցի զինվորները: Ավելին՝ իրանցի պաշտոնյան հայկական կառավարությանը նախատել է տարածաշրջանային բալանսները խախտելու մեջ»,-գրում է նա:

Ավելին՝ սկզբնաղբյուրում: