Գյումրի-Երևան ավտոճանապարհը շարունակում են փակ պահել անհետ կորած, գերության մեջ գտնվող զինվորների ծնողները

Անհետ կորած, գերության մեջ գտնվող ու զոհված զինվորների ծնողները երկու կողմից փակել էին Արմավիր-Գյումրի և Գյումրի-Երևան ավտոճանապարհները՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

«Մեդիապորտ» թելեգրամյան ալիքի տեղեկացմամբ, Գյումրի-Երևան ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ. գերության մեջ գտնվող զինվորների հարազատները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քանի որ վերջինս չի կարողանում լուծել իրենց զավակների վերադարձի հարցը: Ծնողներին խոստացել էին, որ վերադարձնելու են 25 գերի, բայց երեկ Հայաստան է վերադարձել ընդամենը 5-ը: