Ստեփանակերտի Նաբերեժնայա փողոցում քիչ հետո տեղի կունենա պայթյուն

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ տեղեկացնում է, որ Ստեփանակերտի Նաբերեժնայա փողոցում քիչ հետո տեղի կունենա պայթյուն:

ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները հետախուզական աշխատանքներ իրականացնելիս տարածքում հայտնաբերել են վտանգ ներկայացնող չպայթած ռազմամթերք, որը պետք է վնասազերծվի տեղում:

Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել: Զանգահարել՝ 911: