Ախթալա-Նեղոց ճանապարհահատվածը մի քանի օր փակ կլինի երթևեկության համար

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի՝ Ախթալա-Նեղոց հատվածը‚ ջրագծի տեղադրմամբ պայմանավորված‚ փետրվարի 11-ից 15-ը՝ ժամը 14:30-ից մինչև 18:00‚ փակ կլինի երթևեկության համար։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն hասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։