Հայտնի դերասան Լեոնիդ Կուրավլյովի հարազատներին չի հաջողվում նրա հետ կապ հաստատել

Ռուսաստանում անհետ կորել է հայտնի դերասան Լեոնիդ Կուրավլյովը: Այս մասին գրում է Комсомольская правда-ն:

Նշվում է՝ որևէ կերպ չի հաջողվում դերասանի հետ կապ հաստատել:

Հիշեցնենք՝ Կուրավլյովը ճգնավոր էր դարձել 2012 թվականից՝ կնոջ մահից հետո: Հարևանների խոսքով՝ նա միշտ սգո հագուստ է կրել ու հազվադեպ է դուրս եկել փողոց: 2020 թ. սկզբին Կուրավլյովը լքել է քաղաքում իր բնակարանն ու տեղափոխվել է գյուղ:

Այժմ դերասանը դադարեցրել է շփումը հարազատների հետ, ինչն էլ անհանգստացրել է նրանց:

Կուրավլյովի ընկեր Ալեքսանդր Շպագինի խոսքով՝ դերասանը դեռ սգում է իր հանգուցյալ կնոջ մահը:

Հիշեցնենք՝ Լեոնիդ Կուրավլյովը նկարահանվել է  «Իվան Վասիլևիչը փոխում է իր մասնագիտությունը», «Աֆոնյա», «Սիբիրյան սափրիչը», «Երիտասարդ գյուղացի կինը», «Կոտրված լապտերների փողոցները» և այլ ֆիլմերում: