Ռուս խաղաղապահները մեկ գերի են տեղափոխել Բաքու և հինգին վերադարձրել Երևան․ Ռուստամ Մուրադով

Ռուս խաղաղապահները մեկ գերի են տեղափոխել Բաքու և հինգին վերադարձրել Երևան: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կատարելու նպատակով իրականացվել է գերիների հերթական փոխանակում»,- ասել է Մուրադովը:

Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահների կատարած աշխատանքների արդյունքում Ռուսաստանի ՕՏՈՒ ինքնաթիռը Բաքու է տեղափոխել գերության մեջ գտնվող մեկ հոգու, և հինգ գերիներ վերադարձվել են Երևան: Նա ընդգծել է, որ ռուս խաղաղապահները հետագայում ևս կշարունակեն նպաստել եռակողմ համաձայնագրի անշեղորեն կատարմանը: