Շարունակում եմ ապշել պատերազմի նախօրեին սրանց էշությունից. Կարեն Վրթանեսյան

Գիտեմ, այս թեման շատերին արդեն հոգնացրել է, բայց ես շարունակում եմ ապշել պատերազմի նախօրեին սրանց էշությունից…

Սեպտեմբերի 25-ի ուշ երեկոյան Երևանում ու Բաքվում ԱՄՆ դեսպանությունները զգուշացրել էին իրենց քաղաքացիներին, որ զերծ մնան սահմանամերձ գոտիների և Արցախ այցելությունից։

«Հայկական ժամանակի» կայքում այդ մասին բառ անգամ չկա, իսկ այ սեպտեմբերի 26-ի առավոտյան հերթական անստորագիր խմբագրականն է հայտնվում, որում ընդդիմությանը մեղադրում են Ալիևին հավատալու և խուճապային տրամադրություններ տարածելու մեջ։ Պատերազմին մեկ օրից էլ քիչ էր մնում…

Մի քանի մեջբերում.

«… ըստ Ալիեւի, Փաշինյանը դրժել է խոստումը, հայկական կողմի պատճառով բանակցային գործընթացը ձեւական բնույթ է կրում, եւ Ադրբեջանը չի պատրաստվում մասնակցել այդ ձեւականություններին… Մի խոսքով՝ համարյա պատերազմ» — թե բա տեսե՛ք, էլի, ֆուֆլո Ալիևն այնպես է խոսում, կարծես էսա պատերազմ է սկսելու։

«Բայց տարօրինակն այն է, որ Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ու մերձքաղաքական շրջանակներն ակտիվորեն տարածում են Ալիեւի այդ հայտարարությունն ու անգամ կարծիքներ հնչեցնում, թե նա ավելի ազնիվ ու ճշմարտախոս է, քան մեր վարչապետը… » — շատ խնդալու կլիներ, եթե լացելու չլիներ

[Հեգնում է ընդդիմության ասածները.] «Իբր՝ այդ երկու տարիներն Ադրբեջանն օգտագործեց առաջնագիծն ամրապնդելու եւ պատերազմի նախապատրաստելու համար, իսկ մեր իշխանությունները ներքաղաքական հակառակորդների դեմ պայքարով էին զբաղված, հիմա էլ նրանք քարոզչական հող են նախապատրաստում Թուրքիային նոր պատերազմում անմիջականորեն ներքաշելու համար, իսկ մենք հետեւողականորեն փչացնում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, հետեւաբար՝ մենք անվտանգային լրջագույն խնդիրներ ունենք եւ պետք է օր առաջ ազատվենք այս իշխանություններից» — ասենք՝ գեթ մեկ սխալ պնդում կա՞ այստեղ։

«Այդ երբվանի՞ց են Հայաստանում սկսել ավելի շատ հավատալ ոչ թե սեփական իշխանություններին, այլ Ադրբեջանի նախագահին, եւ իրավաբանորեն ինչպե՞ս է կոչվում թշնամու քարոզչությունը սեփական երկրում տարածելն ու դրա իրավացիությունը հիմնավորելը» — ինչպես հաստատեց պատերազմը, Հայաստանի ներկա իշխանություններին հավատալ չի կարելի ոչ մի հարցում։ Ինչ վերաբերում է թշնամու քարոզչությունը սեփական երկրում տարածելուն, հիշացնեմ «ադրբեջանական Շուշիի» մասին բլթերը Նիկոլի։

«Երկրորդ՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանի իշխանություններն առաջնագծում շինարարական աշխատանքներ են իրականացնում բացառապես հայրենասիրական մղումներով, իսկ ՀՀ իշխանությունները բանակի համար ժամանակակից սպառազինություն (այդ թվում՝ մարտական ինքնաթիռներ) են ձեռք բերում զուտ քարոզչական նպատակներով» — հենց այդպես էլ ստացվում է, ձեր անբարոյական ծնողքը…

«Եվ հետո՝ ի՞նչ է նշանակում «Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է պատերազմի»։ Իսկ ինչ է, դա մեզ համար նորությո՞ւն է, եղե՞լ է մի օր, որ նրանք պատերազմի չպատրաստվեն։ Բնականաբար՝ մենք էլ ենք ամեն օր պատրաստվել ու հիմա էլ ենք պատրաստվում, եւ եթե մինչեւ հիմա լայնամասշտաբ պատերազմ չի սկսվել՝ հիմնական պատճառն այն է, որ մենք պաշտպանության ավելի լավ ենք պատրաստված, քան նրանք՝ հարձակման» — Ախ… Աաաաաաաաաախ։

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից։