Հայաստանում ՌԴ դեսպանությունը վերսկսում է փաստաթղթերի ընդունումն ու մուտքի արտոնագրերի տրամադրումը

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը 2021 թվականի փետրվարի 10-ից վերսկսում է փաստաթղթերի ընդունումը և ՌԴ մուտքի արտոնագրերի տրամադրումը մի շարք օտարերկրյա քաղաքացիների համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։

«2021 թվականի փետրվարի 10-ից Հայաստանում Ռուսաստանի դեսպանության հյուպատոսական բաժինը վերսկսում է փաստաթղթերի ընդունումն ու ՌԴ մուտքի արտոնագրերի տրամադումն օտարերկրյա քաղաքացիներին՝ հետևյալ կատեգորիաների.

  1. Հայաստանում ապրող քաղաքացիություն չունեցող անձինք և Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու հաստատված հրավերը կամ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության կողմից տրված ռուսաց լեզվի բնիկ խոսողի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ:
  2. Հայաստանի Հանրապետությունում բնակության թույլտվություն ունեցող օտարերկրյա քաղաքացիներ»,- ասվում է դեսպանության հաղորդագրությունում: