«Աերոֆլոտը» վերսկսում է կանոնավոր թռիչքները մի քանի քաղաքներ` ներառյալ Երևան

«Աերոֆլոտը վերսկսում է կանոնավոր թռիչքները Ալմաթի, Բաքու, Երևան, Դելի և ավելացնում թռիչքների հաճախականությունը դեպի Նուր-Սուլթան, Մինսկ, Կահիրե, Բիշքեկ»,- այս մասին, «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, հայտնել է ավիաընկերությունը:

Բացի դրանից, ասվում է, որ բացվում են Սանկտ Պետերբուրգից Մինսկ թռիչքները:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը, COVID-19-ի տարածման ֆոնին, 2020 թվականի մարտի 27-ից դադարեցրել էր կանոնավոր և չարտերային թռիչքներն այլ երկրների հետ: