Սուտ էին տնտեսական հեղափոխության մասին խոստումները, սուտ էր Արցախը Հայաստան է և վերջ աղաղակումները (տեսանյութ)

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստում  ՀՀ ԱԺ  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը դիմելով իմքայլականներին՝ նշեց. «Քաջություն է պետք խոստովանելու, որ ճիշտ այնպես, ինչպես հիմա խաբում եք հանրությանը՝ ասելով, թե չկա հանրային պահանջ կամ ընդդիմության աջակցություն ընտրություններ անցկացնելու հարցում, ազնվորեն խոստովանեք, որ սուտ էին բոլոր այն խոստումները, որ տրվեցին հեղափոխության օրերին, որ սուտ էին տնտեսական հեղափոխության մասին խոստումները, որ սուտ էր Արցախը Հայաստան է և վերջ աղաղակումները»:

Մանրամասները՝ տեսանյութում