Ադրբեջանցիների պահանջով Դադիվանքի ուխտագնացությունը կկազմակերպվի նոր ընթացակարգով

Ինչպես  տեղեկացրել էինք, ադրբեջանական կողմը՝ Դադիվանք մեկնող ուխտավորների խմբին արգելել էր մուտք գործել վանական համալիր: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ  Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը տեղեկացրել է, որ ադրբեջանցիների պահանջով Դադիվանքի ուխտագնացությունը կկազմակերպվի նոր ընթացակարգով:

«Նախկինում ադրբեջանական կողմը պահանջում էր միայն Դադիվանք մեկնող  ուխտագնացների թիվը, որը պետք է լիներ ոչ ավելի քան 30 մարդ: Այժմ պահանջում են նախապես ներկայացնել  նաև անվանական ցուցակներ: Ուստի կիրակի օրը խաղաղապահների հետ մենք կտրամադրենք ուխտավորների անվանացուցակը, որպեսզի այլևս դժվարություններ չունենանք Դադիվանք մուտք գործելու հարցում»,-մանրամասնել է  Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդը: