Հերոսների վերականգնողական քաղաքի մեկնարկը տրված է (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան «Հերոսների Վերականգնողական Քաղաք» նախագծի հեղինակ Սուրեն Արեենցը

Արցախյան վերջին պատերազմի խնդիրներից մեկն էլ զինհաշմանդամներն են, որոնց առողջության վերականգնման, կյանք վերադառնալու և հասարակությանը նորից ինտեգրվելու հարցերը պետությունը չի հոգում, և փաստացի այդ առաքելությունն իրենց ուսերին են վերցրել առանձին անհատները, հասարակական կազմակերպությունները։

Քանի՞ զինհաշմանդամ կա այս պահին վերջին արցախյան պատերազմի հետևանքով և ի՞նչ աջակցություն են ստանում նրանք պետությունից, ի՞նչ կարգավիճակում են գտնվում։

Սփյուռքը չի վստահում մեր պետությանը, քանի որ պատերազմի օրերին այդ վստահությունը հերթական անգամ ի չիք եղավ՝ սփյուռքից ուղարկված գումարներն ու օգնությունն ոչ արդյունավետ ու ոչ հասցեական օգտագործելու, ոչ թափանցիկ գործելաոճի և մինչև օրս չներկայացված հաշվետվության պատճառով։ Եվ այսօր մենք բոլորս մեծ խնդիր ունենք վերականգնելու այդ վստահությունը, քանի որ բյուջեում եղած սուղ միջոցների և պետական ինստիտուտների անգործության պայմաններում միայն դրսից եկած միջոցներով է հնարավոր քիչ թե շատ վերացնել պատերազմի հետևանքները։ Ի՞նչ է արվում դրա համար։

Սուրեն Արեենցն ասաց, որ այսօր փաստացի իր ընկերների, ծանոթների, բարեկամների միջոցով է կարողանում իրականացնել նախագծի գաղափարը և արդեն այդ ուղղությամբ կարևոր քայլեր են արված՝ մեծ տարածք են ստացել, կահույք։ Պետք է հոգալ նաև մասնագետների վերապատրաստման, հմուտ ու գիտակ մասնագետներ ունենալու հարցը, քանի որ մասնավորապես Հայաստանում զինվորական լավ հոգեբանների կարիք կա։

Մանրամասները՝ տեսանյութում