Փաստորեն ոստիկանները Փաշինյանի ճանապարհն էին «մաքրում»

Նիկոլ Փաշինյանը առավոտյան նախատեսել էր այց Էկոնոմիկայի նախարարություն։ Մի խումբ քաղաքացիներ նախարարության մոտ սպասում էին Փաշինյանի այցին։ Մի քանի հարյուր ոստիկան վաղ առավոտից, սակայն, մաքրում էին Մհեր Մկրտչյան փողոցը, քաղաքացիներին բերման ենթարկում, այսպես ասած՝ ճանապարհն էին մաքրում, որ Փաշինյանն անարգել մտնի նախարարություն, ու իր ճանապարհին մարդ չտեսնի։

Ավելի վաղ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հայտարարություն էր տարածել, Էկոնոմիկայի նախարարությանը հարող մայթից, առանց պատշաճ հիմնավորման՝ բերման են ենթարկվել խաղաղ ակցիայի տասնյակ մասնակիցներ, այդ թվում ՀՅԴ ՆԱՈՒՄ ատենապետ Տարոն Ղազարյանը և Հայկ Մանուկյանը: