Նիկոլ Փաշինյանի հեռանալուն այլընտրանք պարզապես չկա և որքան իրենք ձգձգեն անխուսափելին, այդքան ցավոտ է լինելու հեռանալը իրենց համար

#Նիկոլ_ԳՆԱ

Ես չեմ ուզում մեկնաբանել իշխանական թևի ներկայացուցիչների զավեշտալի արդարացումները` առ այն, որ իրենք «շփվել են» ինչ-որ մարդկանց հետ, ովքեր ըստ իրենց` «հասարակության լայն զանգված են» և այդ անհայտ բայց խիստ «լայն զանգվածի» ներկայացուցիչները դողդողացող ձայնով, արցունքները աչքերին ուղղակի աղաչում են Փաշինյանին և իր թիմին մնալ երկրի ղեկին:

Դա ակնհայտ ցնդաբանություն է, ինչը նույնիսկ մեկնաբանության կարիք չունի, սակայն մենք կրկին կարող ենք արձանագրել երկու փաստ։

  1. Իշխանությունը ամեն գնով, թքած ունենալով Հայաստանի և Արցախի անվտանգության ու Հայ ազգի գոյությանը վտանգող բոլոր գործընթացների վրա, փորձելու է վերջնականապես իրականացնել թուրք-ադրբեջանական հակահայկական ծրագիրը։
  2. Իրենք վերջնականապես կորցրել են իրականության զգացումը, իսպառ զուրկ են սթափ գնահատել իրավիճակը և փաստացի`Հայաստանը և Արցախը տանում են կործանարար անկայունության և ներքաղաքական սրացման։

Նիկոլ Փաշինյանի հեռանալուն այլընտրանք պարզապես չկա և որքան իրենք ձգձգեն անխուսափելին, այդքան ցավոտ է լինելու հեռանալը իրենց համար։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից