Ժողովուրդը երբեք որոշում չի կայացնում, անգամ ընտրությունների ու հեղափոխությունների ժամանակ․ Քաղաքագետ

Անկեղծ ցինիզմ, որը Ժողովրդի դուրը չի գա

Երբ լսում եք, որ որևէ մեկը ժողովրդի անունից է հանդես գալիս, փայտը վերցրեք ու ծեծեք, կամ գոնե գազային ատրճանակից գնդակահարեք։

Ժողովրդի անունից են մեծագույն հանցագործությունները կատարվել։ Հիշենք Ռոբեսպիեռին ու Մադամ Գիլիոտինին, ՉԵԿԱ-ի տերոռը, Պոլ Պոտայի ջահելների արածը, քայլական լակոտների թավիշի արդյունքում մեր կորուստները և այլն։

Երեւի ավելի ազնիվ էր Մեծն Ինկվիզիցիան, որը Աստծո անունից էր հանդես գալիս ու ժողովրդին հանգիստ էր թողել։

Ժողովուրդը երբեք որոշում չի կայացնում, անգամ ընտրությունների ու հեղափոխությունների ժամանակ։ Ժողովուրդն այս կամ այն դավադրության, քարոզչության, քաղտեխնոլոգիայի արդյունքում կարող է լեգիտիմացնել այն, ինչն իրեն կներշնչեն։

Ժողովրդին մի մեղադրեք, երբ չեք կարողանում նրան ներշնչել, ուղղորդել ու լեգիտիմացնել ձեր ուզածը։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից։