Դավաճան ու չմո Նիկոլը չկարողացավ նույնիսկ իր ստորագրած կապիտուլյացիային տեր կանգնել

«Լկտի սուտ է, որ ՊԲ-ն կազմալուծվում է, ո՛չ, մենք կունենանք ամբողջությամբ պրոֆեսիոնալ զինուժ, բլա-բլա-բլա» թեմայով…

Ըստ էության, ընկերներ, ասվում է, որ կլինի պայմանագրային հիմքով, թեթև սպառազինությամբ փոքրաթիվ ուժ, որովհետև մեծաթիվի համար, նախ՝ այդքան փող չկա, երկրորդը՝ Արցախում այդքան բնակչություն էլ չկա, որ մեջներից 15–20 հազար հոգի էլ համաձայնվեն պայմանագրայիններ լինել։

Բացի այդ, առանց Բերձորի միջանցքի լիարժեք վերահսկողության հնարավոր չէ Արցախում, ըստ էության, շրջափակված 15–20 հազարանոց զորքին մատակարարել անհրաժեշտ քանակով սպառազինություն և զինամթերք։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Բերձորի միջանցքը պետք է ունենար 5 կմ լայնություն, բայց դավաճան ու չմո Նիկոլը չկարողացավ նույնիսկ իր ստորագրած կապիտուլյացիային տեր կանգնել, և հիմա ադրբեջանցիներն ու ռուսներն են որոշում, թե ով կարող է Արցախ մտնել կամ Արցախից դուրս գալ, իսկ ով՝ ոչ։

Քանի դեռ նիկոլաթուրքերն իշխանության ղեկին են, ժամ առ ժամ կորցնելու ենք Արցախը։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից։