Արտահերթ ընտրությունների առաջարկը Հայաստանի ժողովրդի մոտ աջակցություն չգտավ. Ալեն Սիմոնյան

«Իմ քայլը» խմբակցությունն առաջարկել է գնալ արտահերթ ընտրությունների, սակայն ընդդիմությունը չի արձագանքել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին փետրվարի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝  անդրադառնալով նախօրեին «Իմ քայլը» խմբակցության տարածած հաղորդագրությանը, որում ասվում էր, որ արտահերթ ընտրությունների պահանջ հասարակության լայն շերտերի մոտ չկա:

«Մենք առաջարկն արել ենք, ընդդիմությունը չի արձագանքել: Ընդդիմությունը խոսում է իրարամերժ բաներից, հակասում ինքն իրեն: Հայաստանի քաղաքացիների հետ բազմաթիվ հանդիպումները ցույց են տալիս նույն բանը. մարդիկ ասում են՝ մենք ձեզ ընտրել ենք, գնացեք գործ արեք, աշխատեք, հետո պարզ կլինի»,- նշեց Ալեն Սիմոնյանը: