Թուրքերը Մարդինում ռազմական գործողություն են սկսել քուրդ զինյալների դեմ

Թուրք ուժայինները ուղղաթիռների մասնակցությամբ ռազմական օպերացիա են սկսել երկրի հարավարևելյան Մարդին նահանգի Օմերյան շրջանում՝ գրում է ermenihaber-ը:

Ռազմական գործողությունները իրականացվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ: Ավելի վաղ Մարդինում փողոց դուրս գալու արգելք էր սահմանվել:

Մարդինի նահանգապետարանը հայտարարել է, որ նահանգի կազմի մեջ մտնող մի շարք գյուղերում և դրանց հարակից տարածքներում փողոց դուրս գալու արգելքը կգործի անժամկետ՝ մինչև հաջորդ համապատասխան որոշման հրապարակումը։