Հասկանում է՝ Քոչարյանին հաղթելն իր ուժերից վեր է

Այն բանից հետո, երբ իր նախավերջին հարցազրույցում Նախագահը հայտարարեց՝ պայքարելու ենք ու կրելու ենք, մինչ այդ իր դեմ լատենտ պայքարողների լեզուն նոր կյանք ու թափ առավ՝ թե բա Քոչարյանը լեգիտիմացնում է Նիկոլին՝ մոռացել են՝ առաջին հարվածը հենց ինքն է իր վրա առել ու ասելով՝ պետք լինի, կգամ, կնստեմ, կպայքարեմ մինչև վերջ, ինքնակամ եկել է, սեփական կյանքի, առողջության գնով դուրս եկել կռվի նիկոլիզմի դեմ՝ հանուն պետականության։

Սակայն Նախագահը չէր ասել՝ ցանկանում է արտահերթ ընտրություններ Նիկոլի հետ, այլ պնդել էր՝ դավաճանը տեղ չունի մեր իրականության մեջ, պետք է ամեն գնով հեռացվի ու հայ ժողովրդի գիտակից հատվածն ամեն պարագայում հաղթելու է ազգի տականքին՝ լինի դա փողոցում, թե քվեախցիկում։ Այսօր ծախու դավաճանն արդեն հրաժարվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ իր իսկ դաշտ նետած առաջարկից. հասկանում է՝ Քոչարյանին հաղթելն իր ուժերից վեր է, իսկ իրական ընդդիմությանը հնարավոր չէ քաղաքական առևտրով պառակտել, այսինքն Նախագահը պարզապես մեկ հաստատումով՝ կրելու ենք, հօդս ցնդեցրեց կենտրոնախույսերի բոլոր ծրագրերը։

Միաժամանակ Քոչարյանի կողմից ապտակվեցին երկու խումբ մորթապաշտներ՝ առաջինը՝ իրեն Նիկոլի լեգիտիմացիայի մեջ մեղադրողները, երկրորդ՝ իրենք՝ նիկոլները, քանզի նախագահի պատրաստակամությունը պայքարի յուրաքանչյուր մեթոդի ոչ այլ ինչ էր, քան ձեռնոց՝ նետված մարդու կողմից, ով դույզն-ինչ կասկած չունի սեփական ուժերի և հնարավորությունների վրա։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից