Կանադայից հաղորդել են. «Covid-19» գործողությունը ձախողվել է, իրո՞ք

Այս տարվա հունվարի վերջին աշխարհի գրեթե բոլոր լրատվամիջոցները «պայթում էին». մահացել է Սիոնիզմի հովանավորներից մեկը՝ բարոն Բենիամին դե Ռոտշիլդը, Ռոտշիլդների կլանի ամենաազդեցիկ և հարուստ անդամներից մեկը, այս մարդատյաց հրեա ընտանիքի «փարիզյան ճյուղի» ներկայացուցիչը: Հենց Ռոտշիլդների «ընտանիքի» գործունեության շնորհիվ (իսկ նրանում կան «ամերիկյան», «լոնդոնյան», «վիեննայի» և այլն) համաշխարհային շատ ԶԼՄ-ներում ենթադրություն է ծագել, որ «համաշխարհային էլիտան», անդրազգային կորպորացիաների տեսքով, մտադիր են վերափոխել աշխարհի դասավորությունը սեփական կարիքների համար: Եվ հանկարծ փետրվարի 4-ին սկսվել է վարկած տարածվել, որ բարոն Բենիամին դե Ռոտշիլդը ոչ թե պարզապես մահացել է, այլ դա հաստատում է այն ենթադրությունը, որ «համաշխարհային էլիտան» ձգտում է ոչնչացնել մի շարք պետություններ՝ «գլոբալիզացիայի պատրվակով» և այլն:

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ ՌՈՒՍՍՏՐԱՏ ինստիտուտի մասնագետները, որը գլխավորում է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Ելենա Պանինան, հիշեցրել են, որ բարոնի ընտանիքի անդամների պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում էր, որ նրա մահվան պատճառը՝ սրտի անբավարարությունը և կանգն էր: Սակայն, այնուամենայնիվ, տնտեսագիտության, բիզնեսի և քաղաքականության ոլորտի համաշխարհային փորձագետները վստահ են, որ իրականում Բենջամին դե Ռոտշիլդը կա՛մ սպանվել է, կա՛մ պարզապես անհրաժեշտ է համարել բեմադրել իր իսկ մահը: Դա հնարավոր է. Ռոտշիլդները ընդհանրապես տարբեր տեսակի «ներկայացումների» և վերամարմնավորումների վարպետներ են։ Հաճախ կարելի է հանդիպել կարծիքը այն մասին, որ կատարվածի հիմնական պատճառը Ռոտշիլդների ամբողջ տոհմի դրույքներն էին. ինչպես 2016-ին՝ նրանք աջակցում էին Թրամփին ԱՄՆ ընտրություններում, սակայն նրանց հիմնական հակառակորդները` նույնպես հրեաներ, Ջո Բայդենին սատարող Ռոկֆելլերները, ավելի հաջողակ դուրս եկան։ ՌՈՒՍՍՏՐԱՏ ինստիտուտի մասնագետները հորդորում են ուշադրություն դարձնել մեծ փորձ ունեցող կանադացի տնտեսական լրագրող Բենջամին Ֆուլֆորդի կարծիքին: Նա վստահ է, որ տեղեկատվական դաշտից բարոնի անհետացման պատճառը ոչ թե Թրամփի պարտությունն էր ԱՄՆ ընտրություններում, այլ ձախողումը… «Covid-19 համավարակ» կոչվող գլոբալ գործողության մեջ:

Կանադացի լրագրողը որպես ապացույց հրապարակել է մի պատենտի կրկնօրինակը: Պարզվում է, որ դեռ 5 տարի առաջ մշակվել է մարդկանց Covid-19 վիրուսով վարակելու թեստավորման բժշկական տեխնոլոգիան: «Covid-19 գործողություն»-ը ներառում էր փուլեր, որոնց կարող էիք ականատես լինել վերջին երկու տարիների ընթացքում. 1) համավարակի անվան տակ արհեստական ​​խուճապ, 2) քաղաքացիների առողջության խնամքի հովանու ներքո աշխարհի բոլոր երկրներում սահմանափակումներ և արգելքներ, 3) զանգվածային պատվաստումների և 4) մարդկանց շարժման և վարքի նկատմամբ թվային ունիվերսալ վերահսկողություն, ներառյալ յուրաքանչյուր անձի թվային նույնականացման հնարավորություն: ՌՈՒՍՍՏՐԱՏ ինստիտուտի փորձագետները հիշեցնում են, որ հենց այդ քայլերը ժամանակակից ֆինանսական կորպորացիաներին թույլ են տալու՝ որպես ինստիտուտների, պետությունների կարողությունները կրճատելուց հետո ամբողջությամբ տիրել ամբողջ աշխարհի կյանքին և վերածվել տխրահռչակ «համաշխարհային կառավարության»: Ավելին, այժմ ակնհայտ է, որ «համավարակի դեմ պայքարի» պատրվակով այդ նույն շրջանակները վարում էին մի շարք պետությունների փաստացի ապամոնտաժման քաղաքականություն, ինչը արագացնելու համար որոշ դեպքերում նրանք դիմում էին որոշ երկրները սնանկ ճանաչելուն (օրինակ՝ Հունաստանը և Հունական Կիպրոսը) և նման երկրներում փաստացի արտաքին վերահսկողության և կռավարման ներդրմանը… Հիմա ոչ ոք չի՞ մտածում, որ հայերիս համար նրանք «մայթին՝ ժողովրդական հեղափոխություն» են հորինել և թուրքին ու նրա ծառաներին ուղարկել մեզ: Հայաստանը, ըստ էության, որպես պետություն արդեն ապամոնտաժվել է…

Այնպես որ, եթե կանադացի Ֆուլֆորդը որևէ այլ գլոբալ դավադրության մասնակից չէ, ապա նա բացահայտել է աշխարհի գրեթե ամենակարևոր դավադրությունը, որն օգնում է հազարավոր տականքների (աշխարհի բոլոր երկրներում) «համավարակի դեմ պայքարի» քողի տակ դաժանորեն սպանել հարյուրհազարավոր (գուցե արդեն միլիոնավոր…) մարդկանց: Եվ եթե Բենիամին դը Ռոտշիլդը՝ «Covid-19 գործողության» անդրկուլիսային «խաղացողներից» մեկը, իսկապես սպանվել է կամ (սկանդալից և նույնիսկ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար) որոշել «անհետանալ»՝ բեմականորեն կեղծելով մահը «սրտի կանգով», ապա նշանակում է, որ շուտով կամ մարդկությունը կտեղեկացվի ձախողված գործողության որոշ մանրամասների մասին, որին, ըստ երևույթին, մասնակցել են աշխարհի բոլոր առաջատար հատուկ ծառայությունները, կամ էլ… Այստեղ մենք կանգ կառնենք։ Բոլորին հորդորում ենք շտապ միացնել իրենց ուղեղն ու տրամաբանությունը: Եկեք բացատրենք. ամեն ինչ շատ պարզ է՝ եթե «Covid-19 համավարակը» չափազանց դանդաղ է նվազեցնում աշխարհի բնակչությունը, ապա «Covid-19 գործողության» հետևում կանգնած համաշխարհային շրջանակներն ու վերնախավերը կարող են գնալ նաև միջուկային պատերազմի։ Այժմ մենք թվարկում ենք դերևս մի քանի գործոն, որոնք հայտնի են դարձել վերջին օրերին. 1) ԱՄՆ ավիակիր խումբը շտապ Պարսից ծոցից տեղափոխվել է Չինական ծովեր, 2) ԱՄՆ պետքարտուղարությունը ռազմական օգնություն կտրամադրի նեոբենդերական Ուկրաինային, 3) գերձայնային ռազմավարական ռմբակոծիչների ջոկատի վերատեղակայում Նորվեգիայի հենակետերում՝ «ուղղված Ռուսաստանի կողմ», ինչպես գրում են Ամերիկայում և Նորվեգիայում (փետրվարի 2), 4 ) ԱՄՆ ռազմավարական հրամանատարության (USSTRATCOM) ծովակալ Չարլզ Ռիչարդը չի բացառում Ռուսաստանի կամ Չինաստանի հետ միջուկային պատերազմի հավանականությունը, և իբր դա «իրական հեռանկար» է (փետրվարի 3):

Այս «ցուցակից» դուրս է գալիս միայն մեկ փաստ. այն է, որ ԱՄՆ պետդեպարտամենտն առաջարկել է Ռուսաստանին 5 տարի ժամկետով երկարաձգել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը (ДСНВ, СНВ-3) և ստորագրել համապատասխան համաձայնագիրը: Բայց Պետդեպարտամենտի նշված հայտարարությունից հետո տեղի ունեցան մեր թվարկած չորս (իրականում՝ շատ ավելին) փաստերը: Այսինքն՝ մոլորակն ունի առավելագույնը 5 տարի  առանց համաշխարհային պատերազմի: Եվ այս նյութի հեղինակին արդեն մի քանի է՝ օր տանջում է հարցը՝ տարբեր դեպքերի ժամկետների պատահական զուգադիպությո՞ւնն է, թե ոչ: Համեմատեք. Միացյալ Նահանգները պատրաստ է 5 տարով երկարաձգել СНВ-3-ը, Արցախի Հանրապետության մնացորդներում գտնվող ռուսական զորքերը մնալու են՝ նույնպես 5 տարի…

Սերգեյ Շաքարյանց