«Պո չյո՞մ օպիում»

Հայտնի դավաճանն առաջին անգամ կայացրել է ճշգրիտ որոշում. արտահերթ ընտրություններ չեն լինի:

Պատճառների մասին` քիչ ներքևում, պարզապես այս ժամանակահատվածում, երբ տարածաշրջանը դեռ վերադասավորումների մեջ է (բոլորը շունչները պահած սպասում են` Իրան-Իսրայել զարգացումներն ինչպես կընթանան), մտնել նախընտրական, ընտրական գլխացավանքի մեջ` ոչ քաղաքական, ոչ ռեսուրսային, ոչ հոգեբանական առումներով հայաստանյան ռեալությունների տեսանկյունից ուղղակի անթույլատրելի է:

Պետք է մի քիչ ուշքի գալ. կորուստները դարմանել, որոշակի բալանսի` զրոյական կետի բերել հայաստանյան ողջ լանդշաֆտը ու նոր գնալ ընտրությունների, ընթացքում էլ քաղաքական դաշտը հնարավորինս հստակեցնել, խաղի կանոնները, ճանապարհային քարտեզն ու բևեռները հստակ ֆիքսել:

Աթոռի ենթակայության տակ գտնվող պիղծի կայացրած որոշման առաջին «պատճառ-հմայքն» այն է, որ ոչ միայն այս փուլում ընտրություններ չեն լինելու, այլև որ` իր վարչապետությամբ չեն լինելու:

Հաջորդ «հմայքն» էլ այն է, որ պիղծը հասկացել է` այն թիմով, որին տարել էր Աղվերան` քծնելու, գոռալու, լափեցնելու, դեսպան ուղարկելու, պաշտոններ, պարգևավճարներ նվիրաբերելու, չի կարող գնալ արտահերթի, որովհետև թիկունքից առաջին խփողը հենց թիմն է լինելու. բնազդներով առաջնորդվող թուրքահպատակ այդ կոնգլոմերատը այս տարիներին հաստատապես կերի տաշտին մոտ գտնվելով, շատ լավ է հասկանում` սույն պիղծն արդեն զրո է, ոչնչություն, պետք է «մերժել» նրան, որպեզի ինքը «չմերժի» իրենց` ընտրությունների գնալով:

Որոշման երրորդ «հմայքն» էլ այն էր, որ պիղծը չկարողացավ ընդդիմության հետ կոնսենսուսի գալ. տրորեց ընդդիմությունը (բացառյալ մի քանիսի), արտահերթի նրա իդեա-ֆիքսը:

Չորրորդ պատճառը, որ Ռ. Քոչարյանը Ռուսաստանից հայտարարեց (ինչը խիստ նշանային էր), որ վերադառնում է ոչ թե բանտ, այլ` մեծ քաղաքականություն, ու նաև` պատրաստ է Նիկոլի «օրոք» անգամ գնալ արտահերթ ընտրությունների:

Նիկոլ հորջորջվածը, որը կիրառվեց Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի կողմից` ըստ հարկի, այդ մեսիջից հասկացավ. Ռուսաստանն այլևս իրեն նետում է աղբարկղը, իսկ առանց Ռուսաստանի, որքան էլ Բայդենը «եկավ» Սպիտակ տուն, Նիկոլ կոչվածի բոս` Ազիկստանում բրիտանական դեսպան Շարփը գնաց «օկուպացված» Ջաբրաիլ`Իսրայելի համար Իրանը մոտիկից «դիտելու», արտահերթ ընտրությունների դեպքում՝ իր վրա «ստավկա» դնող չի լինելու, որովհետև որպես մարդասպան-դավաճան, երկիրը ծախած մավրն իր գործն արել է ու պետք է հեռանա:

Տեխնոլոգիաները ոչ մեկը չի աշխատեցնելու իր համար այս ընտրություններում, ինչպես 18-ին էր: Աշխատելու դեպքում էլ այն խաղարկվելու է այլ լիդերների համար:

Ուստի պիղծ դավաճանը նախընտրեց ստատուս-քվոն. ժամանակ շահելու համար` հույս փայփայելով Իրան-Իսրայել զարգացումների ընթացքում պիտանելիություն ձեռք բերել` նոր պարտիա սկսելու համար:

Չլինող բան:

Մի երկու խոսք էլ հայոց բազմաչարչար ընդդիմության մասին, որը Նոր իրադրության հետ կապված՝ դեռ իր «որոշիչ» խոսքը չի ասել:

Հասկանալի է` Քոչարյանի հայտարարությունից հետո դե-ֆակտո փոխվեց ընդդիմության առաջնորդը: Կարծում ենք՝ նա փոքր-ինչ շտապեց, սակայն կրկին հաշվի առնելով, որ մեծ քաղաքականություն վերադառնալու նրա հայտարարությունը հնչեց Մոսկվայից (ինչը, գտնում ենք, մասամբ անթույլատրելի էր. կարող էր գալ Հայաստան, այստեղ անել հայտարարությունը), բայց դե յուր և յուր սարատնիկների հաշվարկներն էին այդպիսին. թույլ տանք մեզ կարծել, որ իրանյան զարգացումները սարերի հետևում չեն, և պաշտոնական Մոսկվան Ջաբրայիլում թրև եկող արևմտյան կուրատորներին հասկացրեց, որ տարածաշրջանում իրենք ևս ոտքի վրա են: Ինչևէ:

Ի՞նչ քայլեր ունի ընդդիմությունը: Փողո՞ցը: Ի սեր Աստծո. փողոցային պայքար ընդդիմության մոտ չի ստացվել, ու չի ստացվելու. հետո էլ անկեղծ լինենք, սույն պիղծը մի իշաբեռ դեռ արժե, վերբեռնել կրկին փողոցային պայքարը, խիստ անիմաստ է:

Էլ չենք ասում քաղաքացիականի` «Մայդանի» մասին. ինչը պիղծի համար ուղղակի գտնված, երանելի տարբերակ կարող է լինել. նա կայացել է արյան վրա. արյունը նրա տարերքն է: Ու ոչ մի բանի առջև հանուն իր իշխանության կանգ չի առնի:

Կա ամենակարճ ուղին. պառլամենտը «վերբեռնել»` ներքին վերադասավորությունների հաշվին, ինչպես եղավ 1997-ին` ԼՏՊ-ի հրաժարականի դեպքում` նույն Ռուսաստանի փափուկ սալդոյով` մեկ գիշերվա ընթացքում:

Անհնարին չէ: «Իմ քայլում» 25 ուսապարկ հաստատ կգտնվի, որը կարելի է տարբեր բաներով լցնել: Իսկ եթե ընդդիմությունն ու մայր-Ռուսաստանն ի վիճակի չեն նման մարշ-բրասոկ իրականացնել պառլամենտում, հբը` կյանքդ ընչի անցավ, ու նաև` կեցցե Նիկոլը, որը տիրապետում է ուսապարկ կրելու մանր արվեստին…

Ինչն այդպես չէ, զի կեցցեն տեխնոլոգիաները. որ պետք է աշխատեցնել պարզապես:

Էդմոնը և յուր Լուսավոր, այն է` իլյումինատ Հայաստանը. ՄԻ-6-ի երկրում իր կորոնավիրուսը վայելող նախագահ Արմեն Սարգսյանի կենդանի պատնեշով, հանուն նյու-իրավիճակ` իրավիճակից օգտվելու մեծ սպասումով:

Կարո՞ղ է սույն Էդմոնը այդպիսի «վտանգ» ներկայացնել ընդդիմության համար:

Իսկ ասում էին` սույն վանաձորցի, 2012-ին անհայտությունից բոլորիս գլխին ընկած, պառլամենտում հայտնված, Նիկոլի կողքին հայտնաբերված էդմոնը վերջերս պարիկը դրել գլխին, գնացել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանենց տուն…

Վասն որո՞ւ, Էդմոն: Հը՞, Էդմոն… «պո չյո՞մ օպիում». խաղաքարտերը նորից մի հատ չես բաժանի՞:

Կարմեն Դավթյան