Ադրբեջանցիներն առանց խաղաղապահների ուղեկցության անցնում են Շոշով և Թաղավարդով. տեղացիները մտահոգված են. Լինդսի Սնել

Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը «Թվիթերի» իր միկրոբլոգում լուսանկար է տեղադրել Արցախի Թաղավարդ և Շոշ գյուղերից, որոնք այժմ ուղղակիորեն սահմանակից են Ադրբեջանի տարածքին:

Սնելը գրում է, որ գյուղերում «պատերազմի սպիներն ակնհայտ են», իսկ գյուղացիները բողոքում են, որ ադրբեջանական զինված ուժերը այս տարածքով անցնում են՝ առանց ռուս խաղաղապահների ուղեկցության: