Աննայի սենյակից սարսափելի հայհոյանքներ էր լսվում. Դու ի՞նչ տղամարդ ես, եթե ինչ-որ Մոսի խայտառակել է քո կնոջը. Արամ Գաբրիելյանով

Ռուսաստանաբնակ հայազգի մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովը թելեգրամյան իր ալիքում գրում է.

«29-ամյա Արգիշտի Քյարամյանը Արցախ էր ժամանել ազգային անվտանգության ծառայության 30 սպաների հետ: Հիմնական խնդիրը, որ Փաշինյանը դրել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետի վրա՝ վարչապետի կնոջ ու նրա որդու անվտանգության ապահովումն էր: Դերը բաշխվել է հետևյալ կերպ. բացի Աննա Հակոբյանի անձնական պաշտպանությունից, նրա շուրջ այսպես կոչված արտաքին պարագիծը տրամադրվել էր ևս 10 լրիվ հագեցած հատուկ ջոկատայինների կողմից: Անգամ Ղարաբաղի հատուկ նշանակության ջոկատները զարմացել էին, թե ազգային անվտանգության ծառայության սպաները որքանով են զինված և ինչ զենքերով: Եվս տասը հոգի պահպանում էին Փաշինյանի որդուն: Մնացածներն անընդհատ Արգիշտիի տրամադրության տակ էին:

Սկանդալը տեղի ունեցավ, երբ գեներալ Մովսես Հակոբյանը կոշտ կերպով պահանջել էր, որ Նիկոլի կինը հեռանա բունկերից, որում քննարկվում էր խիստ գաղտնի ռազմական գործողություն: Դրանից առաջ մի քանի անգամ Աննա Հակոբյանը հրապարակավ նախատել էր գեներալներին և փորձում էր նրանց սովորեցնել, թե ինչպես ղեկավարեն զորքերը: Մովսես Հակոբյանը չէր դիմացել և շատ կոշտ պահանջել էր կնոջից, որ նա լքի շտաբը:

Դրանից անմիջապես հետո Հակոբյանի անվտանգության աշխատակիցները փորձել են հանգստացնել նրան: Այնուամենայնիվ, բավականին հարբած կինը զանգահարել է Նիկոլին և նրան շշպռել: Ինչպես պատմում են անվտանգության աշխատակիցները՝ Աննայի սենյակից սարսափելի հայհոյանքներ էր լսվում: Կինը նվաստացրել է Նիկոլին և ասել է՝ դու ի՞նչ տղամարդ ես, եթե ինչ-որ Մոսի խայտառակել է քո կնոջը:

Կնոջ հետ խոսելուց հինգ րոպե անց Փաշինյանը զանգահարել է Քյարամյանին և պահանջել, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության պետը ձերբակալի գեներալ Հակոբյանին և նրան ձեռնաշղթաներով բերի Երևան:

Քյարամյանը գնացել է Արցախի նախագահի մոտ: Վախեցած Արայիկ Հարությունյանը երկու գեներալներին հրավիրել է խորհրդակցելու: Գեներալներն ասել են, որ ոչ ոք չի կատարի նման հրաման, և ընդհակառակը՝ կձերբակալվեն և՛ Քյարամյանը, և՛ նրա անվտանգության բոլոր աշխատակիցները: Հետո Արայիկը հրաժարվել է ենթարկվել Փաշինյանի հրամանին և այդ մասին ասել էր Արգիշտիին: Քյարամյանը դողդոջուն ձայնով զեկուցել է Նիկոլին, որ գեներալ Հակոբյանին ձերբակալելու հրամանը անհնար է կատարել: Փաշինյանը սկսել է բղավել ազգային անվտանգության ծառայության երիտասարդ ղեկավարի վրա և մեղադրել նրան տղամարդ չլինելու մեջ: Դրանից հետո հրամանագիր է արձակվել՝ պատերազմող երկրի ազգային անվտանգության ծառայության պետին աշխատանքից ազատելու մասին»: