Թբիլիսիի գլխավոր շուկայում հրդեհ է բռնկվել

Թբիլիսիի գլխավոր շուկայում՝ Լիլոյում, հրդեհ է բռնկվել։ Հայտնի է, որ այրվում է շուկայի վարչական շենքը, հայտնում է sputnik-georgia.ru-ն։

Կրակի մարման համար ներգրաված է 9 հրշեջ բրիգադ: աշխատում են։ Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։

Մեկ ամիս առաջ ևս շուկայում հրդեհ էր բռնկվել, որի ժամանակ կրակը տարածվել էր պահեստային տարածքների մի մասի վրա։