Արևմտյան լրատվամիջոցները բարձր են գնահատել «Սպուտնիկ V»-ի արդյունավետությունն ու անվտանգությունը

Ամերիկյան «Նյու Յորք թայմս» թերթը հոդված է հրապարակել՝ «Ժամանակն է վստահել չինական և ռուսական պատվաստանյութերին» վերնագրով: Այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովստին»: Հոդվածի հեղինակները ուշադրություն են հրավիրել կորոնավիրուսային վարակի դեմ չինական և ռուսական դեղերի հուսալիությունն ապացուցող աճող տվյալների վրա:

Լրագրողների կարծիքով, նշված տեղեկությունը բերում է այն եզրակացության, որ Արևմուտքը պետք է սկսի լրջորեն վերաբերվել ռուսական և չինական դեղամիջոցներին:

Հեղինակները հորդորել են «դա անել հնարավորինս շուտ»՝ շեշտելով, որ «պատվաստանյութերը դեռ բավարար չեն»:

Որպես ռուսական պատվաստանյութի արդյունավետության ապացույց ՝ լրագրողները մեջբերել են դրա փորձարկումների միջանկյալ արդյունքները, որոնք հրապարակվել են աշխարհի առաջատար The Lancet բժշկական ամսագրում:

Ռուսական պատվաստանյութի փորձարկումների հաջորդ փուլի վերաբերյալ տվյալների հրապարակումից հետո նրա մասին դրական է խոսել ԱՄՆ-ի ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին: Ամերիկայի գլխավոր ինֆեկցիոնիստը շեշտել է, որ Ռուսաստանի և Չինաստանի հաջողությունները, որոնք ստեղծել են հուսալի պատվաստանյութեր, հանդիսանում են ամբողջ մարդկության համընդհանուր պաշտպանության ճանապարհը:

Ավելի վաղ ռուսական պատվաստանյութի մասին դրական էր խոսել նաև Bloomberg-ը: Լրագրողների կարծիքով, ներկայացնելով աշխարհում առաջին պատվաստանյութը նոր տեսակի կորոնավիրուսի դեմ, Ռուսաստանը, թերևս, գիտական ​​ամենանշանակալի առաջընթացն է գրանցել խորհրդային ժամանակներից ի վեր: