«Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, թե Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը որոշել են հրաժարվել արտահերթ ընտրություններ անցկացնելու մտքից

«Արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում»:

Հիշեցնենք, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, թե մասնակցելու է արտահերթ ընտրություններին: