Ինչ պայմաններով կարող են ՀՀ քաղաքացիները մինչև մարտի 1-ը մեկնել ՌԴ

ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան հնարավոր է միայն COVID-19 դեմ պատվաստում ստանալուց հետո (երկու դեղաչափ), իսկ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի պատկան մարմինների կողմից տրված ելքի հատուկ թույլտվության պարագայում։

Մինչև մարտի 1-ը ՀՀ քաղաքացիները կարող են օդային ճանապարհով մեկնել Ռուսաստանի Դաշնություն հետևյալ պայմաններով՝

հարկավոր է ունենալ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան (առավելագույնը 72 ժամ վաղեմության)՝ արված ստորև ներկայացված լաբորատորիաների կողմից: Թեսթի արդյունքները պետք է մուտքագրված լինեն «Ճամփորդի՛ր առանց Covid-19» բջջային հավելվածում։

«Ճամփորդի՛ր առանց COVID-19» հավելվածը IOS համակարգով ներբեռնելու համար` https://apple.co/3j0GDFd

Android համակարգով ներբեռնելու համար` https://bit.ly/3r4Duag

Ծրագրում ներառված լաբորատորիաների ցանկը` https://bit.ly/3owrpcc