Պատերազմից հետո 30 երեխա կոտորվել է ձեր անգործության պատճառով. Անհետ կորածի հարազատը` իշխանություններին

Ամիսներ շարունակ Արցախում եղբորն ու եղբորորդուն փնտրող Արսեն Ղուկասյանը այսօր ուղիղ եթերում ցնցող հայտարարություն է արել՝ ասելով, որ ՊՆ որդեկորույս, անհետ կորած զինծառայողների ծնողների հետ սկսել է արդեն ուլտիմատումային տոնով խոսել:

Ղուկասյանի խոսքով՝ վերջին հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ «նայեք, կարմիր գծերը մի՛ անցեք, թե չէ կենթարկվեք քրեական պատասխանատվության»:

«Պատերազմից հետո 30 երեխա անտառներում կոտորվել է ձեր անգործության պատճառով: «Դուք ուզում եք էդքանից հետո մի հատ էլ ծնողներին վախացնե՞ք… Չփորձեք»,- դիմելով ՀՀ իշխանություններին՝ ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։