Նիկոլը հաստատել է Ֆրանսիայի դեսպանի հետ զրույցում. միջազգային մեդիան Արցախ մուտք գործելու համար պետք է ստանա ադրբեջանական հավատարմագիր. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը թելեգրամյան ալիքում գրում է.

«Երեկ ինձ զանգահարեց Ելիսեյան պալատին մոտ ընկերս։ Եվ ասում է.

– Լսիր, իսկ ինչ է այնտեղ տեղի ունեցել մեր պատվիրակության հետ: Ես ինչ-որ տարաբնույթ տեղեկատվություն եմ ստանում, մեդիայում ոչինչ չկա, և ոչինչ պարզ չէ։

– Դե լավ, – ասում եմ նրան, – սովորական պատմություն է։ Դա ձեր լռության արդյունքն է։

– Ոչ, – ասում է նա, – սպասիր, իսկ իրականում ինչ է տեղի ունեցել այնտեղ։

Եվ ես նրան պատմեցի։ Մի քանի օր առաջ Հայաստան են ժամանել մի խումբ լրագրողներ, հասարակական գործիչներ, կարծիքների առաջնորդներ Ֆրանսիայից՝ նախկին քաղաքապետերից մեկի գլխավորությամբ, Արցախ մեկնելու և Արցախում սեփական աչքերով տեսնելու համար, թե ինչ է կատարվում։ Նրանց պաշտոնապես հավատարմագրել են և նրանք շարժվել են Ստեփանակերտ։ Լաչինում նրանց կանգնեցնում են խաղաղապահները և հարցնում.

– Ո՞ւր եք գնում:

Երբ լրագրողներն ասում են, որ Արցախ և ներկայացնում են հավատարմագիրը, խաղաղապահները նրանց արգելում են մուտք գործել՝ ասելով, որ դուք մուտք եք գործում Ադրբեջան, և Հայաստանում ստացած հավատարմագրումն անվավեր է։ Եթե ցանկանում եք մուտք գործել՝ ձեռք բերեք ադրբեջանական հավատարմագրում։

Անելիք չկար, պատվիրակությունը վերադարձավ Երևան՝ Ֆրանսիայի դեսպանի մոտ։ Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը ոչ պաշտոնապես կապվում է Նիկոլի հետ և փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում։ Իսկ Նիկոլը նրան պատասխանում է, որ այո, հունվարի 11-ին մենք պայմանավորվել ենք, որ միջազգային մեդիան պետք է ստանա ադրբեջանական հավատարմագիր, և ընդհանրապես, ավելի լավ է, որ նրանք այդ բոլոր գործերին չմիջամտեն։ Ջոնաթան Լաքոթին ոչինչ չի մնացել, քան լռել:

Լաքոթի լռությունը շատ ցուցանշական է։ Եվ, որ ամենից վիրավորական է, սպասելի է։ Ֆրանսիայի դեսպանը լռում էր այս ամբողջ ընթացքում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դեսպանը լռում էր, երբ Նիկոլը զուգահեռ կոմունիկացիաներ էր կառուցում Ալիևի հետ, նա լռում էր, երբ Նիկոլն իր հայտարարություններով տորպեդահարում էր բանակցային գործընթացը, նա լռում էր, երբ պատերազմն սկսվեց, նա լռում էր, երբ Նիկոլը մերժեց ֆրանսիական ռազմականին պատերազմի ժամանակ։ Ազատության, հավասարության և եղբայրության արժեքներն աշխարհին նվիրած երկրի դեսպանը լռում էր 2018-ի ապրիլին, լռում էր, երբ ամբոխը ցրեց օրինական ընտրված խորհրդարանը, լռում էր, երբ շրջապատում էին դատարանները, լռում էր, երբ հեղափոխական իշխանությունը վիրավորեց ընդդիմախոսներին, լռում էր, երբ հեղափոխական իշխանությունը խախտեց մարդու իրավունքները: Եվ նա լռում է հիմա, երբ Նիկոլը խեղդում է մեդիային։

Այսքանով կարելի էր ավարտել, բայց ես հիշեցի իմ ծանոթությունը Ջոնաթան Լաքոթի հետ ամերիկյան դեսպանի տանը ճաշի ժամանակ, թե ինչպես ենք քննարկել խոսքի ազատության կարևորությունը և այն, որ մեդիան ժողովրդավարական հասարակության ամենակարևոր տարրն է: Եվ ինչը պակաս կարևոր չէ՝ ոչ թե վիճում էինք, այլ համաձայնում»։