Մի քրեական գործի պատմություն

Ցանկանում եմ ներկայացնել մի «քրեական» գործի պատմություն, որը ձեռք բերված հավաստի տեղեկությունների համաձայն՝ ընթանում է շիշ բռնող Հայկ Սարգսյանի և նրա եղբայր Նաիրի Սարգսյանի անմիջական կուռացիայի տակ’ ԲԴԽ-ին տերոռի ենթարկելով, որը լավագույնս արտացոլում է այն ինչ կատարվում է ԱԱԾ-ում և դատաիրավական համակարգում։ Խոսքը վերաբերում է Արցախի հողերի առուծախի գիշերը Երևան քաղաքում տեղի ունեցած ժողովրդական հուզումներին, որը իշխանական վարկածով ճանաչվեց որպես զանգվածային անկարգություն։ Նշված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև բացառիկ ազգասեր Սերգեյ Խառատյանին։ Իմ խորին համոզմամբ, մեղադրանքը պայմանավորված չէ քրեական գործով, այլ զուտ այն հանգամանքով, որ Ս․ Խառատյանը չհամակերպվեց երկիրը վաճառելու դավաճանական քայլի հետ և սկսեց պայքար այդ դավաճանության դեմ, այն բանի համար, որ նա թավշյա իշխանափոխության առաջին ժամերից անողոք պայքար էր մղում դրա դեմ՝ կանխազգալով մոտալուտ տրագիկ իրադարձությունները։ Նշված քրեական գործի հարուցման առաջին ժամերից ակնհայտ էր, որ գործ ունենք արտաիրավական հետապնդման հետ։ Ս․ Խառատյանը քրգործի հարուցումից հետո երկու անգամ կանչվեց ԱԱԾ, բարեխիղճ ներկայացավ, սակայն 10 օր անց հատուկ հրովարտակով կալանքի վերցվեց։ Մասնագետները կփաստեն առանց իրավիճակի փոփոխության, առանց որևէ փաստի տասը օր հետո կալանքի վերցնելու անսահման տգիտությունը, որը արեց նախաքննական մարմինը և որը սիրով դակեց դատարանը։ Վերաքննիիչը հնարավորություն տվեց ԱԱԾ-ին աշխատել երկու ամիս՝ հստակ ընդգծելով, որ եթե նույն վիճակով գործը բերեն կալանքի երկարացում տեղի չի ունենալու։ Սա հասկանալով ԱԱԾ-ն գործը կես ժամում ուղարկեց դատարան՝ ըստ էության քննության։ Այդ ընթացքում ներկայացրել էինք գրավի միջնրոդություն, որը դատարանը քննեց առանց քրեական գործի նյութերի, որը արձանագրեց վերաքննիչը, որը եղավ այնքան հիմնավոր, որ դատախազությունը դրա դեմ անգամ ձևական բողոք չտարավ։ Դրանից հետո եկանք գործն ըստ էության լսելու ու տեղի ունեցավ հերթական հրովարտակը և դատարանը վերահաստատեց կալանավորումը, գնացինք վերաքննիչ դատարանն ասեց 5 միլիոն գրավ էի որոշել կիրառել, բայց կներեք չեմ կարող (քանի որ որոշումը կայացնելուց մեկ օր առաջ գործով սկսեց հետաքրքրվել Հայկական ժամանակը ու դատավորը խորհրդակցական սենյակում զանգ էր ստացել, նրան հիշացրել էին, որ տուն տեղ ունի, երեխեք): Այդ ընթացքում պաշտպանական կողմը (մեկ այլ մեղադրյալի դրվագով) ներկայացրեց պատճառաբանված ողջամիտ ենթադրություն առ այն, որ ժողովրդական հուզումների ժամանակ անկարգությունները կազմակերպել է Նիկոլ Փաշինյանի ընտանիքը և մերձավոր շրջապատը, որը մնաց առանց քննության, այնուհետև հարց բարձրացրեցինք, թե որտեղից Փաշինյանի խոսնակին մեկ շաբաթ առաջ առգրավված տեսանյութերը և ԱԱԾ կրկին փայլեց գիտաֆանտաստիկ դեբիլությամբ։

Սերգեյ Խառատյանի կամքը անկոտրում է, մաղթում եմ նրան շատ մեծ համբերություն, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվելու է, նրա’ հայրենիքին մատուցած ծառայությունները գնահատվելու են ըստ արժանվույն, իսկ զանգող, զանգ ստացած և զանգի պահանջները կատարող բոլոր անձինք ստանալու են իրավական և բարոյական համարժեք գնահատական։

Ալեքսանդր Կոչուբաև ֆեյսբուքյան էջից