Ուկրաինան աջակցություն է հայտնել ՌԴ-ից վտարված դեսպաններին

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն աջակցություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությունից վտարված Գերմանիայի, Լեհաստանի և Շվեդիայի դեսպաններին: Դիվանագիտական ծառայությունը վստահ է, որ այդ քայը «հորինված պատճառներ» է ունեցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ  տեղեկացրել էինք, որ Ռուսաստանի արտգործնախարարությունը «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ) էր հայտարարել այն դիվանագետներին, որոնք մասնակցել էին չհամաձայնեցված գործողություններին: Որոշումը վերաբերում էր Սանկտ Պետերբուրգում Շվեդիայի և Լեհաստանի գլխավոր հյուպատոսությունների դիվանագիտական անձնակազմին և Մոսկվայում Գերմանիայի դեսպանությանը: Դիվանագետները շուտով կլքեն ՌԴ տարածքը:

«Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Ռուսաստանի կողմից վտարված գերմանացի, շվեդ և լեհ դիվանագետներին,- գրված է ուկրաինական դիվանագիտական գերատեսչության թվիթրյան հաշվում:- Կիևի իշխանությունները կարծում են, որ Ռուսաստանի որոշումը հակասում է Վիեննայի կոնվենցիային»:

Հունվարի 23-ին, 31-ին և փետրվարի 2-ին չհամաձայնեցված բողոքի ակցիաներ են իրականացվել Ռուսաստանի տարբեր քաղաքներում՝ չնայած իշխանությունների բազմաթիվ նախազգուշացումներին:

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը բոլոր միջոցառումների կազմակերպիչներին անվանել է սադրիչներ: Իր հերթին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի կարծիք արտահայտելու, սակայն այն ամենն ինչը դուրս  օրենքի սահմաններից, ոչ միայն անարդյունավետ է, այլև վտանգավոր: